ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին
![ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի համաճարակի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/62c6113eb4b9b9c469c314edf36b840e-1024x576.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Ռոսպոտրեբնադզորի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ ճիշտ սննդակարգի մասին առաջարկություններ է արել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ նույնիսկ եթե արտադրանքի քանակն ու ընտրությունը սահմանափակ են, հնարավոր է շարունակել պահպանել առողջ սննդակարգը։ Այդուհանդերձ, հարկ է հիշել արդեն ձեռք բերված ապրանքների, ինչպես նաև սահմանափակ պահպանման ժամկետով ապրանքների մասին և դրանք օգտագործել առաջին հերթին:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս ուտել հիմնականում թարմ և չփչացող սնունդ, փորձելով ինքնուրույն պատրաստել այն, սակայն, եթե դա հնարավոր չէ, պետք է սնունդ պատվիրել վստահելի ընկերություններից:
Կազմակերպությունը խորհուրդ է տալիս սահմանափակել ալկոհոլի, շաքարավազի, աղի և յուղային ուտեստների օգտագործումը, խմել բավարար քանակությամբ հեղուկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում