Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմն ավելի քան 170 անգամ
04/04/2020 13:20
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1300 կրակոց, հայտնում են ՊԲ-ից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում