Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները

Հայտի են Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի ապաքինման մոտավոր ժամկետները հայտնի են:

Diario Sport-ի հաղորդմամբ, ֆրանսիացին վնասվածքից կապաքինվի հուլիսին: Դատելով այն ամենից, թե ինչպես է զարգանում իրավիճակը կորոնավիրուսով պայմանավորված, առաջնությունը կվերսկսվի հունիսի կեսերին: Հետևաբար, Դեմբելեն հնարավորություն կունենա խաղադաշտ դուրս գալ առաջնության որոշիչ խաղերում:

Դեմբելեին մոտ կանգնած աղբյուրները հուշում են, որ ապաքինումը գնում է ըստ պլանի: Նշվում է, որ «Բարսելոնան» չի արագացնի ֆրանսիացու վերադարձը՝ հաշվի առնելով նրա վնասվածքների պատմությունը:

Վերջին անգամ Դեմբելեն խաղադաշտ է դուրս եկել 2019 թ-ի նոյեմբերին: Լա լիգայի այս մրցաշրջանում աշխարհի չեմպիոնն անցկացրել է 5 հանդիպում և խփել մեկ գոլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում