Այս ապաշնորհ պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի դեմ ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունից գնալու ժամանակը գա, ես անգամ Թագուհի Ղազարյանի հետ եմ կարճատև համագործակցության հետ համաձայն, հետևաբար չեմ բացառում որ Էդմոն Մարուքյանի հետ մենք իքս պահի կարող ենք ունենալ կարճատև համագործակցություն, գոնե Նիկոլին ճանապարհելուց: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի լայվերին:
«Ես հասկանում եմ, որ Էդմոն Մարուքյանը ցանկանում է նոմինալ ընդդիմությունից իսկապես ընդդիմադիր դաշտ անցնել»,- ասաց նա՝ կոչ անելով Էդմոն Մարուքյանին դատի տալ Շավարշ Սարուխանյանին և Արտակ Գալստյանին՝ որպես Մարուքյանի մասին կեղծիքներ տարածողերի:
«Ես վստահ եմ, որ Դուք իրոք ցանկանում եք դատի տալ կեղծիք տարածողներին: Ես ձեզ կարող եմ անգամ ասել, թե որ պատգամավորն է որ օիգարխի միջոցով փող տալիս Շավարշենց, որ իրենք որ Ձեր մասին նաև բաներ գրեն»,- ասաց նա և նշեց, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում և ամենալավ դատավորն է:
Նարեկ Սամսոնյանն անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությունը, թե եթե ոսպը թանկացել է,ուրեմն փոխարինիչ օգտագործեք: Նարեկ Սամսոնյանն ասաց, որ պաշտոնյաներն սկսել են բացել իրենց դեմքերը: «Երբ նայում եմ այդ նախարարին, ինձ մոտ էսթետիկ զզվանք է առաջանում»,- ասաց նա և նշեց, որ նախարարը իր երեխաներին նման բան չի ասի:
«Ապաշնորհ պաշտոնյան բերում է խայտառակ հետևանքների, վաղը մյուս այս պաշտոնյաները, այդ թվում փող լափող պաշտոնյանները, Նիկոլ Փաշինյանի դեմ ամենաշատ ու ամենածավալուն ցուցմունքներ տվողներն են լինելու: Այդ մարդիկ սկսելու են բարոյականությունը կրծել, և Նիկոլ Փաշինյանը ամենաբարոյազուրկ գրոծիչն է լինելու, քանի որ պետությունը ապաշնորհներին է հանձնել, այդ մարդիկ մեղավոր չեն, որ չգիտեն ինչ անեն: Այդ ամեն ինչի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ թե´ իրավական, թե´ բարոյական առումով»,- ասաց նա:
Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ հիմա կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ և այդ խնդիրը ՀՀ քաղաքացիներիս համար դառնալու է կենսական նշանակության: «Սրա պատասխանատուն այն մարդիկ ենք, ովքեր իշխանության գալուց առաջ խոսում էին պետության փողերը մսխելու մասին»,-ասաց նա:
Նարեկ Սամսոնյանը նշեց, որ այս իշխանությունները «լափել» են, երբ ՀՀ քաղաքացիների զգալի մեծամասնությունն աղքատության շեմին է կամ թաթախված է աղքատության մեջ: «Արարարտ Միրզոյանի երեխաների և սովորական երեխաների միջև կա տարբերություն, իրենց պապան գողացել է այս սոված երեխաների պապաներից ու մամաներից: Ուրեմն այս «գյորմամիշներ» արարատմիրզոյանները, արսենթորոսյանները, Նիկոլ ստախոս Փաշնյանը այս աղքատ ժողովրդից լափել է 27,5 մլիարդ դրամ, որը անում է 58 միլիոն դոլար: Այս մարդիկ անցած տարի բյուջեից, բացի աշխատավրձից, լափել են այսքան գումար, որ դուք այսօր մտածեք, թե ոնց եք ձեր երեխաներին կերակրելու»,- ասաց նա՝ խոստանալով, որ այդ գումարները հետ են բերվելու և բաժանվելու են աղքատներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում