Վերակենդանացման բաժանմունքներում կորոնավիրուսով վարակված 25 պացիենտ կա
04/04/2020 19:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Times.am: Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,-գրել է նա։
Ապրիլի 3-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 770 դեպք, մահացել է 7 քաղաքացի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում