EASA-ի կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, Facebook: Նայում են մարդկանց աչքերի մեջ ու խաբում։ Իրանց Քաղավիացիայի պետով, Հանրային խորհրդի նախագահով, Հ1-ի լուրերի տնօրենով, սպասարկող լրատվամիջոցներով, խոսացող գլուխներով… Ո՞վ եք դուք սաղդ այդքանից հետո։
Ու էնքան էժան են անում այդ ամենը՝ մարդկանց, կներեք արտահայտությանս համար, էշի տեղ դնելով։ Բայց մենք հո լավ գիտենք, թե իրականում ով ով է այս երկրում։
Ես իհարկե ներողություն եմ խնդրում այս խոսելաոճիս համար, բայց այլ կերպ երևի արդեն հնարավոր չէ։ Ելք չեն թողել։ Որովհետև նույն EASA-ի (European union Aviation Safety Agency) կողմից բարձր գնահատված պետական ինստիտուտ են ստացել ու երկու տարում ոչնչացրել այն։ Որովհետև նույնկերպ ոչնչացվում են նաև պետական այլ ստրուկտուրաներ։ Ու գործով զբաղվելու փոխարեն էս մանկամիտները ֆեյսբուքյան լայքեր են հաշվում ու անվերջ ստում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում