Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահվան 2-րդ դեպքն է գրանցվել. «PIA.ge»
05/04/2020 14:09

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով երկրորդ մարդն է մահացել, մահացողը 81-ամյա կին է եղել: Այս մասին գրում է pia.ge կայքը` հղում անելով Առաջին համալսարանական կլինիկայի ղեկավար Լեվան Ռատիանիին:
«Թբիլիսիի ծովային հիվանդանոցից տեղափոխված կնոջ վիճակը ծայրահեղ ծանր էր: Ստուգումների արդյունքում նրա մոտ հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ»,-նշել է Ռատիանին:
Կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը Վրաստանում գրանցվել էր ապրիլի 4-ին:
Վերջին տվյալներով Վրաստանում կորոնավիրուսով վարակման 170 դեպք է գրանցվել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 1 203 140 դեպք, 64 744-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 246 760 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում