Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости

Որն է COVID-19-ի փոխանցման համար բարենպաստ ջերմաստիճանը (տեսանյութ). РИА Новости

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.amԱմռան գալուն զուգահեռ կարելի է կորոնավիրուսի տարածման տեմպերի նվազում ակնկալել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի Պաստերի անվան միկրոբիոլոգիայի և համաճարակաբանության ԳՀԻ-ի փոխտնօրեն Ալեքսանդր Սեմյոնովը` России 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կորոնավիրուսը որոշ ժամանակ ապրում է շրջակա միջավայրում, սակայն ոչ հավերժ: Վիրուսի տարածման համար բարենպաստ ջերմաստիճանը մոտավորապես 5-12 աստիճան տաքությունն է՝ ըստ Ցելսիուսի»,- ասել է մասնագետը:

Բժշկի խոսքով՝ չոր շոգը չի նպաստում COVID-19-ի տարածմանը: Սակայն Սեմյոնովն ընդգծել է, որ ներկա պահին առկա տվյալները դեռևս բավարար չեն այդ ենթադրությունը ստուգելու համար:

Վերջին տվյալներով՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 1 254 352 մարդ, մահացել՝ 68 178-ը: Ակտիվ վարակակիր են 928 930-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում