Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից
![Ռուս գիտնականներն ազդանշաններ են ստացել 25 տարի ակտիվության նշաններ ցույց չտված սև խոռոչից](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/33dc4442517e2bd25ffb3fcb7e2f00b5.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսական ART-XC աստղադիտակն առկայծում է ֆիքսել սև խոռոչում, որն ակտիվության նշաններ չէր ցուցադրել 25 տարի: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ վկայակոչելով «Ռոսկոսմոսի» հայտարարությունը:
«Երկնքի ուսումնասիրության ժամանակ ART-XC ռուսական աստղադիտակը 2020 թվականի ապրիլի 1-ին վառ ռենտգենյան աղբյուր է ֆիքսել գալակտիկայի կենտրոնի շրջանում: Դա 4U 1755-338 սև խոռոչում էր, որը հայտնաբերվել էր Uhuru ռենտգենյան աստղադիտարանի կողմից, սակայն 1996 թվականին «լռել էր» և ակտիվության ոչ մի նշան ցույց չէր տվել 25 տարի»,– ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Վերլուծելով ստացված տվյալները՝ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի աստղաֆիզիկոսները ենթադրել են, որ աստղադիտակը նոր առկայծման սկիզբ է նկատել այդ խոռոչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում