Գիշերը կորոնավիրուսից մահացած տղամարդն ուներ նաև այլ հիվանդություններ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Գիշերը կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը, որը Մարալիկի բնակիչ էր, նախորդ օրերին բուժում էր ստացել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:
Նա նշեց, որ տղամարդու շփման շրջանակը նեղ է եղել, ընտանիքում ապրում էր կնոջ հետ, վերջինը նույնպես չէր աշխատում ու ամուսնու շփումների մասին տեղեկություն չունի։
«Մահացած տղամարդը շատ քիչ շփում ուներ մարդկանց հետ, նա վերջին տարիներին որսորդությամբ էր զբաղվում և իր կյանքն ու կանցաղը դասավորվում էր ըստ այդմ։ Նա բավականին լուրջ առողջական խնդիրներ ուներ ու վերջին տարիներին բուժվում էր»,– ասաց համայնքի ղեկավարը։
Արտակ Գևորգյանը տեղեկացրեց, որ տղամարդը մահացել է Երևանում, իսկ մինչև այդ՝ մարզային հիվանդանոցում բուժվելու ընթացքում, կասկած, կարծես թե, չի եղել, որ նա վարակված է կորոնավիրուսով։ Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ մեկուսացված է նաև նրա աղջկա ընտանիքը, որը Երևանում է ապրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում