Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են

Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, 168.amԱզգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի աշխատակազմում պետական ծառայողների և աշխատակազմի մի շարք աշխատողների միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին կարգադրություն է ստորագրել:

Նշենք, որ, թեև նախկինում պարգևատրումների վերաբերյալ ԱԺ նախագահի կարդագրությունների մեջ նշվում էր, թե աշխատավարձի քանի տոկոսով են պարգևատրումներ տրվելու, Միրզոյանի՝ ապրիլի 2-ի կարգադրության մեջ պարգևատրման չափը նշված չէ:

Հիշեցնենք, որ պարգևատրման մասին մի կարգադրություն էլ Միրզոյանը ստորագրել էր մարտի 25-ին:

Այս կարգադրությամբ պատգամավորները պարգևատրվել էին դրույքի 30%-ի չափով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում