Տասը երկրի թումանյանասեր մանուկներ կներկայացնեն «Սուտասանը» հեքիաթը
06/04/2020 17:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը և ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը ապրիլի 7-ին համացանցում ներկայացնելու են Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը՝ տասը երկրի թումանյանասեր մանուկների մասնակցությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեքիաթը հնարավոր կլինի ունկնդրել Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Թումանյանի թանգարանը երեխաների՝ տանն անցկացրած ժամանակն առավել հագեցած դարձնելու նպատակով իրկանացնում է նաև «Տուն, թեյ, գիրք», «Թանգարանից տուն նամակագրություն», «Կտոր մը հումոր» և մի շարք այլ նախաձեռնություններ, որոնց մասին մանրամասներ կարելի է գտնել թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում