«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին
![«Հրապարակ»․ Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/847183ddd8ae984e49259a5c67720a50.jpg)
Նմանատիպ
«Նախագահական ընտրությունների առաջին փուլում մարդկային կուտակումներ կային, ի՞նչ վիճակ է հիմա ձեզ մոտ․ հարցրինք Արցախի՝ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները համակարգող հանձնաժողովի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանին։
«Օպերատիվ շտաբը մինչ ընտրությունները և հետո էլ համալիր միջոցառումներ է իրականացնում` մի քանի ուղղություններով։
Կորոնավիրուսի դեպքեր այսօր էլ չունենք, վերջին 10 օրվա ընթացքում եղել են կասկածելի ախտանիշներով մարդիկ, սակայն չի հաստատվել»:
Հոսպիտալնե՞ր եք ստեղծում, հյուրանոցներ վերապրոֆիլավորո՞ւմ։ «Առաջին հերթին լրակահավորում ենք բուժհաստատությունները, նաև` շրջաններում։ Ինֆեկցիոն բաժանմունքներ ենք ձևավորում, աշխատում ենք նաև մասնավոր հատվածի` հյուրանոցների սեփականատերերի հետ․․․ ցանկ ունենք` անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելու համար»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում