Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
07/04/2020 14:16
![Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/975c939d90401bc72ec3dd10453db611.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ սա Ռոբերտ Քոչարյանի երկրորդ դատական հայցն է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի: Սակայն առաջին հայցից Քոչարյանը հրաժարվել էր և այդ հիմքով գործի վարույթը կարճվել էր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում