Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ
![Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/550bd937ea8951cca8f42cd94f2d1ffe.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն՝ արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։
Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում