Կասիլյասը առաջարկել է բարեգործական խաղ անցկացնել Բարսելոնայի և Ռեալի նախկին աստղերի մասնակցությամբ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը առաջարկել է բարեգործական Էլ-կլասիկո անցկացնել «Բարսելոնայի» և «Ռեալի» նախկին աստղերի մասնակցությամբ:
«Երբ ավարտվի այս ամբողջ մղձավանջը, մենք պետք է հավաքվել վերջին տարիներին «Բարսելոնայի» և «Ռեալի» ականավոր խաղացողներով և անցկացնել բարեգործական Էլ-կլասիկո: Եվ բոլոր միջոցները կտրամադրվեն բարեգործության համար», – Twitter-ում գրել է Կասիլյասը:
Հատկանշական է, որ «Բարսելոնայի» նախկին խաղացող Անդրես Ինյեստան արդեն համաձայնվել է մասնակցել նման հանդիպմանը: Կասիլյասի գրառմանը նա պատասխանել է. «Դուք կարող եք հույս դնել ինձ վրա»:
Կասիլյասն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքը կառաջադրի իր թեկնածությունը Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահի պաշտոնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում