Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
![Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/9e533a170eb98a8b536c64a4b9913713.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, Shamshyan.com: Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարները:
Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Աղբյուրը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի պարկերով և մեծ մասը ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով թափվել է:
Լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում