«Ժողովուրդ». Մինչ զինծառայողին սպանելը, նրա վրա նռնակ են նետել
Նմանատիպ
«Երեկ հայտնի դարձավ, որ այս տարվա ապրիլի 4-ին ՊԲ զորամասերից մեկում սպանված ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանին կյանքից դիտավորությամբ զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գարեգին Բաբակեխյանին սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գարեգին Բաբակեխյանի մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է և տեսնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ:
Այդ զինվորը եղել է Գարեգին Բաբակեխյանը: Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գարեգին Բաբակեխյանը ինքնասպան է եղել:
Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարևոր վկաներ են և հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում