«Իրավունք». Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել
![«Իրավունք». Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/6b7b4288385709f821f7b002dbced849.jpg)
Նմանատիպ
«Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ, օրինակ՝ Իջևան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը և չդիմել բժշկի` մինչև դանակը չհասնի ոսկորին:
Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել ևս հիմա, որևէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջևան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որևէ կերպ Իջևան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել:
Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջևանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում