Զորամասը լքած զինվորն ինքնակամ վերադարձել է

Լուսակերտի զորամասը լքած ժամկետային զինծառայող Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Այսօր’ ժամը 11:00-ի սահմաններում, նա ինքնակամ ներկայացել է զորամաս»,-ասաց նա:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նշեց, որ ըստ օրենքի՝ նման դեպքերում 72 ժամ հետո քրեական գործ է հարուցվում եւ զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվում: «Հիմա չեմ կարող ասել՝ կենթարկվի նա քրեական պատասխանատվության, թե ոչ»,- ասաց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ առայժմ հայտնի չէ, թե ինչի համար է նա լքել զորամասը:

Երեւանի Ավան վարչական շրջանի բնակիչ 21-ամյա Տարոն Հայրունին անհետացել էր: Վերջին անգամ նրան տեսել էին հունիսի 27-ին առավոտյան 08:30-ի սահմաններում, ինչից հետո նրա հետքերը կորել էին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում