Բարսելոնան պատրաստ է 90 մլն եվրոյով վաճառել Կոուտինյոյին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Բարսելոնան» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը գնահատում է 90 մլն եվրո։ Այս տեղեկությունը հաստատում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր չէ իջեցնել գինը, քանի որ չի կարողանա խուսափել ֆինանսական կորուստներից։ Կիսապաշտպանով հետաքրքրված են անգլիական ակումբները, երենք պատրաստ են գնման իրավունքով վարձակալել խաղացողին։ «Բարսելոնան» պատրաստ է նրան վարձավճարով տալ, բայց միայն գնման պարտավորությամբ։
Բրազիլացին ներկայումս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայի» կազմում, բայց այս մրցաշրջանից հետո, հավանաբար, կվերադառնա իսպանական ակումբ։
Բունդեսլիգայի նթացիկ առաջնության 22 խաղում բրազիլացին խփել է 8 գոլ ու դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։ Եվս 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ ֆուտբոլիստը դարձել է Չեմպիոնների լիգայի 7 խաղում։
«Բարսելոնայի» պայմանագիրը Կոուտինյոյի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում