ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ)
08/04/2020 11:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ռուսական օդանավով ապրիլի 7-ին Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ, ֆեյբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Նա նշել է, որ COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:
Երկու շարժական համակարգերն այսօրվանից կանցնեն ծառայության Զինված ուժերում:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում