Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին
08/04/2020 11:59
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը հիշեցրեց նախորդ օրինակի մասին, երբ երկրորդ նախագահը դատի էր տվել Փաշինյանին: Փաստաբանը նշեց, որ այս անգամ ևս կարող են հայցից հրաժարվել, եթե վարչապետը կրկին հայտարարի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել:
Ամեն դեպքում Ալումյանը չբացառեց, որ այս անգամ կարող են մինչև վերջ գնալ՝ անկախ Փաշինյանի ասելիքից, որպեսզի այլևս թույլ չտան վերջինիս նման հայտարարություններ անել:
Պաշտպանը հայտնեց, որ նախորդ անգամ ինքն է խորհուրդ տվել Քոչարյանին հրաժարվել հայցից, սակայն այս անգամ նման խորհուրդ չի տալու, նույնիսկ եթե Փաշինյանի ներկայացուցիչն ասի, որ Քոչարյանին նկատի չի ունեցել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում