Ես ինձ դեռ չեմպիոն չեմ զգում․ Մանե
08/04/2020 12:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է Անգլիայի առաջնության դադարը կորոնավիրուսի պատճառով:
«Ես ինձ չեմպիոն զգո՞ւմ եմ: Կարծում եմ՝ դեռ ոչ: Ես սիրում եմ իմ աշխատանքը և սիրում եմ ֆուտբոլը, ուզում եմ դաշտում հասնել այս հաղթանակին: Այնուամենայնիվ, ես կկարողանամ հասկանալ լիգայի ղեկավարության կայացրած ցանկացած որոշում:
Եթե մենք չկարողանանք հաղթել այս մրցաշրջանում, ապա ես ինքս կհամակերպվեմ, սա կյանքի մի մասն է: Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք նվաճելու ենք տիտղոսը»,- մեջբերում է Մանեին Talksport-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում