Հաճելի էր Ռոնալդուին բարկացած տեսնել․ Վելոզու
08/04/2020 14:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: «Վերոնայի» կիսապաշտպան Միգել Վելոզուն խոստովանել է, որ ուրախ էր հաղթել Պորտուգալիայի հավաքականի նախկին գործընկեր, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի թիմին:
«Ի՞նչ զգացումներ ունեի Ռոնալդուին հաղթելուց հետո: Գերազանց, որովհետև ես նրան ճանաչում եմ, գիտեմ, որ նա չի սիրում պարտվել: Չնայած այն բանին, որ խաղից հետո զրուցեցինք, հաճելի էր նրա դեմքին բարկություն տեսնել»,- մեջբերում է ֆուտբոլիստին Tuttomercatoweb-ը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 23-րդ տուրի տնային խաղում «Վերոնան» հաղթել էր «Յուվենթուսին» (2-1):
Հետևեք մեզ նաև Telegram-ում