Ֆուտբոլիստները մասսայաբար «էժանացել» են

Ֆուտբոլիստները մասսայաբար «էժանացել» են

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը մասսայաբար նվազել է: Այս մասին հայտնում է Transfermarkt-ը:

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը 20 տոկոսի անկում է գրանցել: Բացառություն են կազմել 1998 թվականից հետո ծնվածները, որոնց մասով կորուստը կազմել է 10 տոկոս:

Անգլիայի ամենաթանկ ֆուտբոլիստը Ռահիմ Ստերլինգն է՝ 128 միլիոն եվրո 160-ի փոխարեն, իսկ Իսպանիայում Լեոնել Մեսսին է՝ 112 միլիոն եվրո 140-ի փոխարեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում