Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին
09/04/2020 16:11
![Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/6e0380c315f303a48e4a63d27a6aa7c6.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Aysor.am: Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ կապահովեն վրացի և հայ աշակերտների տարհանումը Միացյալ Նահանգներից` կորոնավիրուսի պատճառով, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք աշխատում ենք այս խնդրի շուրջ տասը օր, և արդյունքում, Վրաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ որոշման համաձայն, վրացի 79 աշակերտ, որոնք այսօր գտնվում են ԱՄՆ-ում են, դուրս կբերվեն երկրից», – հայտարարել է Գահարիան լրագրողներին:
Վարչապետի խոսքով, հայկական կողմի խնդրանքով, Հայաստանի քաղաքացի 35 աշակերտ նույնպես հատուկ չվերթով կտարհանվի ԱՄՆ-ից:
Գախարիան հավելել է, որ ամերիկյան կողմը կապահովի ԱՄՆ-ից չվերթ դեպի Դոհա, և այնտեղից վրացական կողմը կկազմակերպի թռիչքը դեպի Թբիլիսի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում