ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
09/04/2020 18:44
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը:
Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում