Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը ներառել է այն միջոցների ցանկում, որոնք խորհուրդ են տրվում օգտագործել կորոնավիրուսի կանխարգելման համար, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նատրիումի քլորիդը առաջարկվում է օգտագործել իզոտոնիկ լուծույթ ստանալու համար, որի միջոցով կարելի է ողողել քթի լորձաթաղանթը, ինչն էլ, ինչպես մասնագետներն են նշում, նվազեցնում է ինֆեկցիոն հիվանդությունների ինչպես բակտերիալ, այնպես էլ վիրուսային հարուցիչների քանակը։
Գերատեսչությունն առաջարկում է հետևել անձնական հիգիենայի կանոններին՝ օճառով լվանալ ձեռքերը և դեմքին միայն մաքուր ձեռքերով կամ մաքուր անձեռոցիկով դիպչել, մեկանգամյա օգտագործման դիմակներ օգտագործել, որոնք պետք է յուրաքանչյուր երկու ժամը մեկ փոխել։
COVID-19-ի բուժման համար խորհուրդ տրվող դեղամիջոցների թարմեցված ցանկում տեղ են գտել նաև քլորիքինը, հիդրքօսիքլորոքինը, լոպինավիրը + ռիտոնավիրը, ազիթրոմիցինը՝ հիդրքօսիքլորոքինի և ինտերֆերոնի պատրաստուկների հետ միասին։
Ռուսաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 10 131 դեպք, որից 76՝ մահվան ելքով։ Հիվանդությունից երկրում ապաքինվել է 698 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում