Փոքր տարիքում երազում էի խաղալ Բարսելոնայում. Զինչենկո
09/04/2020 19:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն անկեղծացել է, որ մանկության տարիներին երկրպագել է կատալոնական «Բարսելոնային», տեղեկացնում է Football.ua-ն:
«Փոքր տարիքում երազում էի խաղալ «Բարսելոնայի» կազմում, բայց այժմ գտնվում եմ աշխարհի լավագույն թիմերից մեկում և անչափ ուրախ եմ դրա համար: Չեմ ցանկանում լքել «Սիթին»:
Այս մրցաշրջանում որորշ խնդիրներ ունենք, սակայն, վստահ եմ ՝ մարզչի օգնությամբ մենք կհաղթահարենք դրանք»,-ասել է Զինչենկոն:
Հիշեցնենք, որ Զինչենկոն ԱՊԼ-ի այս մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում: «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 57 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունը ժամանակավորապես դադարեցված է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում