Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ
![Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/17c2a1c544e3b7b06bcc0fc35adb4f18.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, Araratnews.am: Քիչ առաջ հղում անելով Shamhsyan.com լրատվականին, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, ոստիկանության Ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ հատուկ գործողություններ են իրականացնում ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքում:
ԱԱԾ-ից նոր մանրամասներ չեն հայտնում:
Araratnews.am-ի տեղեկություններով, հարուցված քրեական գործի շրջանակներում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի բաժանմունքի պետի, տեղեկալի և օպերատիվ ծառայողի աշխատասենյակներում իրականացվել է խուզարկություն:
Մեր տեղեկություններով նրանք ձերբակալվել են կաշառք վերցնելու համար: Araratnews.am-ը առաջիկայում կներկայացնի նաև այլ մանրամասներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում