Փյունիկը հերքում է ակումբի լուծարման մասին լուրերը
10/04/2020 12:24
![Փյունիկը հերքում է ակումբի լուծարման մասին լուրերը](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/0466919ef7582e59bebc82cd9fc85422-1024x683.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Վերջին ժամերին շրջանառվող ոչ պաշտոնական լուրերի համաձայն, Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը, որն օրեր առաջ նշում էր հիմնադրման 28-ամյակը, լուծարվել է. պահպանվելու էին միայն մանկապատանեկան թիմերը:
ArmSport-ի հետ զրույցում «Փյունիկից» հերքել են այս տեղեկատվությունը՝ նշելով, որ նման բան չկա:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Փյունիկը» դուրս է մնացել առաջին 6-յակից ու զրկվել մեդալների համար պայքարելու հնարավորությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում