ՊՍԺ-ում կարծում են, որ ճգնաժամի պատճառով Նեյմարի տրանսֆերը ոչ մի ակումբ չի գնի
10/04/2020 12:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն առաջնության ավարտից հետո կարող է մնալ Փարիզում:
Mundo Deportivo-ի հաղորդմամբ, ակումբում կարծում են, որ կորոնավիրուսի ստեղծած ֆինանսական ճգնաժամը ոչ մի ակումբի թույլ չի տա մեծ գումար վճարել Նեյմարի տրանսֆերի դիմաց:
2017 թ-ի ամռանը ՊՍԺ-ն Բարսելոնային վճարել է 222 մլն եվրո՝ Նեյմարի տրանսֆերը ձեռք բերելու համար: Փարիզում Նեյմարը մեկ տարում վաստակում է 31.6 մլն եվրո, որն աշխարհում երրորդ արդյունքն է՝ Մեսսիի և Ռոնալդուի աշխատավարձերից հետո:
Transfermarkt-ն այս պահին Նեյմարի տրանսֆերը գնահատում է 128 մլն եվրո: Բրազիլացու գործող պայմանագրը սահմանված է մինև 2022 թ.-ի հունիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում