Արսեն Թորոսյանը հայտնել է, թե ծայրահեղ ծանր և ծանր վիճակում քանի պացիենտ ունենք
10/04/2020 17:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է ծանր վիճակում գտնվողներին, Թորոսյանն ասաց, որ նրանց թիվը հասնում է 40-ի:
Նախարարը նաև հայտնեց վիրուսի հետ տևական ժամանակ ապրելու մասին, իսկ այն հարցին, թե՝ որքան ժամանակ, նա պատասխանեց՝ ամենաքիչը երկու տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում