Կամերային երաժշտության կենտրոնը սբ Հարության տոնին առցանց կներկայացնի Կոմիտասի Բեռլինյան պատարագը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Սուրբ Հարության տոնին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ:
Դիրիժորը ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց հեռարձակումը հնարավոր կլինի դիտել ապրիլի 12-ին, ժամը 20:30-ին:
Ամեն ինչ սկսեց, երբ Կոմիտասն Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից 1896 թվականին ստացավ Բեռլինում ուսանելու կրթաթոշակ։ Նա սովորեց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժնում, և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայի 3-րդ կուրսում էլ գրեց հայտնի «Բեռլինյան պատարագը»: Պատարագը Կոմիտասի վաղ շրջանի լավագույն գործերից է: Երգասացությունները Կոմիտասն անձամբ է հայերենից գերմաներեն թարգմանել և համալրել «Շարակնոցից» և «Ժամագրքից» ընտրված տաղերով։
Անժելա Համբարձումյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում