Հայաստան վերադառնալու համար գրանցվել են 1870 ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.am: Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը այս իրավիճակում բարձր է գնահատում ՀՀ քաղաքացիների համախմբվածությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում