ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից տեղափոխվել են Հայաստան․ հայտարարություն
10/04/2020 22:46
![ՀՀ 26 քաղաքացիներ Վրաստանից տեղափոխվել են Հայաստան․ հայտարարություն](https://times.am/v3/wp-content/uploads/2020/04/a4ffb86777afabfdd2aea7d109f45118.jpg)
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, Times.am: Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել.
«Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան
Ապրիլի 10-ին Վրաստան’ում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։
Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։
Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։»
Հետևեք մեզ նաև Telegram-ում