Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները խիստ լարվել են
01/07/2013 17:14
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ից պահանջել է բացատրություն տալ, եթե հաստատվեն թուրքական դիվանագիտական ներկայացուցչությունում գաղտնալսելու մասին տեղեկությունները:
«Տեղյակ չենք, թե որքանով են ճշմարտացի տարածվող լուրերը: Ամեն բան շատ լարված է: Տեղեկություններ ենք հավաքում կատարվածի առնչությամբ: Եթե պնդումները ճիշտ դուրս գան, ապա ԱՄՆ-ից պարզաբանումներ կսպասենք»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարության աշխատակիցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը գաղտնալսել է ԱՄՆ տարածում գտնվող 38 դիվանագիտական ներկայացուցիչների տարածքում: Գաղտնալսված երկրների թվում Թուրքիայից բացի նշվում էին Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Մեքսիկան, Հարավային Կորեան, ԵՄ-ն, Հնդկաստանը և այլն
Հետևեք մեզ նաև Telegram-ում