Գեղարքունիքի մարզում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Գեղարքունիքի մարզն այլևս միակը չէ, մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել, իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
Panorama.am-ը տեղեկացավ, որ վարակված քաղաքացին 10 օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, ապա տեղափոխվել է «Նորք»-ի ինֆեկցիոն հիվանդանոց։
«Հիվանդը տասը օր պառկած է եղել մարզային հիվանդանոցներից մեկում, նրա հետ կոնտակտի մեջ եղած բոլոր քաղաքացիներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- Panorama.am-ը տեղեկացավ մարզպետարանից։
Թե դեպքը մարզի կոնկրետ որ համայնքում է տեղի ունեցել, մարզպետարանից հրաժարվեցին նշել, որպեսզի համայնքը չթիրախավորվի։
Panorama.am-ը տեղեկացավ. որ դեպքը գրանցվել է Մարտունու տարածաշրջանում։ Աստղաձոր գյուղի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հիվանդը պառկած է եղել Մարտունու բկ-ում, ապա նրան տեղափոխել են Երևան։ «Կոնտակտավորներին զգուշացրել ենք, որ ինքնամեկուսանան»,- ասաց Խաչատրյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում