Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով, այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են:
Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա:
Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին:
Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:
Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում