Բեյլը մտադիր է մնալ Ռեալում
11/04/2020 22:06
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ArmSport.am: Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ պլանավորում է վաճառել հարձակվող Գարեթ Բեյլին ու կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Բեյլը մտադիր է մնալ «Ռեալում»։ Նա չի ուզում հեռանալ Մադրիդից, որտեղ նրա ընտանիքն իրեն հարմարավետ է զգում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «սերուցքայինների» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ 30-ամյա վալիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 32 մլն եվրո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում