Երևանի պետական կամերային երգչախումը Հարության տոնին կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից

Երևանի պետական կամերային երգչախումը Հարության տոնին կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Կամերային երաժշտության ազգային կենտրոնը Սուրբ Հարության տոնին՝ ապրիլի 12-ին ժամը 20։30-ին, Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում կներկայացնի հատվածներ Կոմիտասի Բեռլինյան պատարագից՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Դիրիժոր՝ ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյան:

«Ամեն ինչ սկսեց, երբ Կոմիտասն Ալեքսանդր Մանթաշյանցի կողմից 1896 թվականին ստացավ Բեռլինում ուսանելու կրթաթոշակ։ Նա սովորեց Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի (ներկայումս` Հումբոլդտ համալսարան) փիլիսոփայության բաժնում, և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում: Կոնսերվատորիայի 3-րդ կուրսում էլ գրեց հայտնի «Բեռլինյան պատարագը»: Պատարագը Կոմիտասի վաղ շրջանի լավագույն գործերից է: Երգասացությունները Կոմիտասն անձամբ է հայերենից գերմաներեն թարգմանել և վերջիններս համալրել «Շարակնոցից» և «Ժամագրքից» ընտրված տաղերով»,- նշված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում