Հայաստանում կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1013 է

Հայաստանում կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1013 է

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.am: Ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից ապաքինվել է 197 քաղաքացի, փաստացի բուժվում է 803-ը:

Երեկվա ժամը 11.00-ի դրությամբ, կենտրոնի տվյալով, վարակվածների թիվը 966 էր:

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 մարդ։

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի դարձավ՝ առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի սահմանափակումները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում