Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը. պատարագը. ՈՒՂԻՂ
12/04/2020 12:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը՝ Մեծ Զատիկը: Այս պահին տեղի է ունենում Սուրբ Հարության պատարագը։
Զատկի օրը որոշակի օրացույցային ամրագրում չունի, այն շարժական է: Յուրաքանչյուր տարի տոնի օրը փոխվում է։ Հայ Առաքելական եկեղեցին Զատիկը նշում է գարնանային գիշերահավասարին հաջորդող առաջին լիալուսնի կիրակի օրը:
Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Շաբաթ երեկոյան մատուցվել է Քրիստոսի Հարության ճրագալույցի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած՝ յոթ շաբաթ տևած Մեծ Պահքի շրջանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում