Մարտունու ԲԿ-ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են, նրանք վարակված չեն կորոնավիրուսով. մարզպետ

Մարտունու ԲԿ-ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են, նրանք վարակված չեն կորոնավիրուսով. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Aysor.amՄարտունու ԲԿ-ի բժիշկների կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները բացասական են, ֆեյսբուքյան էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ-ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։

Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու, բնականաբար, շփվել էին մեր պացիենտի հետ, կՄարտունու ԲԿ-ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են. մարզպետորոնավիրուս չի հայտնաբերվել։ Առողջ եղեք…», – գրել է մարզպետը։

Հիշեցնենք՝ երեկ Գեղարքունիքում գրանցվել էի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։

Վարակակիրը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել Մարտունու բժշկական կենտրոնում:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում