Արցախի Հանրապետությունում պարետ է նշանակվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

Արցախի Հանրապետությունում պարետ է նշանակվել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, Times.amԻնչպես ավելի վաղ էինք հայտնել, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագիր է ստորագրել։

Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն:

Արտակարգ դրության պարետ է նշանակվել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պարետատան կազմում ընդգրկվել են շահագրգիռ մարմինների ղեկավարները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում