Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսից 14-րդ զոհը
13/04/2020 11:26

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում