Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի n 702-լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետի 14-րդ ենթակետը «կանոնադրությունները» բառից հետո լրացնել «և ներքին կառուցվածքը» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ ենթակետով.
«16) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ»,- ասված է որոշման մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում