Ավինյանը չգիտեր՝ արտակարգ դրությունը կարո՞ղ են երկարաձգել, թե՝ ոչ. Նա խոսքը փոխեց, երբ տեղից հուշեցին

Ավինյանը չգիտեր՝ արտակարգ դրությունը կարո՞ղ են երկարաձգել, թե՝ ոչ. Նա խոսքը փոխեց, երբ տեղից հուշեցին

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Analitik.am: Արտակարգ դրության 30 օրը լրանալուց հետո հնարավոր է արդյո՞ք, որ այն կրկին երկարաձգվի: Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ, դիմելով պարետ Տիգրան Ավինյանին, հարցրեց Էդմոն Մարուքյանը՝ կարծիք հայտնելով, որ հիմա էլ արտակարգ դրությունը, օրենքով չի կարող երկարաձգվել ՀՀ ողջ տարածքում:

Ավինյանը հայտարարեց՝ եթե արտակարգ դրությունը չի լուծել այն խնդիրը, ինչի համար հայտարարվել է, օրենքով կարող է 30 օրով երկարաձգել, այլ պարագայում ստացվում է, որ նոր արտակարգ դրություն պետք է հայտարարվեր:

Ավինյանը նաև հայտարարեց, որ այս 30 օրը լրանալուց հետո չեն կարող երկարաձգել արտակարգ դրության ժամեկտը, սակայն դահլիճից հուշեցին, որ կարող են, ինչից հետո Ավինյանն ասաց, որ կարող են երկարաձգել, որքան անհրաժեշտ է:

Մարուքյանն իր հերթին հայտարարեց, որ նման բան չի կարող լինել:

Իր արձագանքում Ավինյանը կրկին պնդեց՝ տրամաբանական է, որ արտակարգ դրությունը պետք է երկարաձգվի, եթե չի կարողացել լուծել իր խնդիրը:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերիթն հայտարարեց՝ եթե երկարաձգումը չի թույլատրվում, հնարավոր է արտակարգ դրության ավարտից մեկ րոպե հետո կրկին արտակարգ դրություն հայտարարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում