Քաղաքացուն երրորդ անգամ կթեստավորեն. Գեղարքունիքի մարզպետ

Քաղաքացուն երրորդ անգամ կթեստավորեն. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է։ Իր ֆեյսբուքյան էջում մարզպետը գրել է, որ հիվանդին երրորդ անգամ են թեստավորել։

Ըստ երևույթին, մարզպետը հաստատեց Panorama.am-ի ավելի վաղ հրապարակած՝ «Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքը հերքվել է» վերտառությամբ լուրը։

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ.

Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստը անելու։ Այդ արդյունքները կիմանանք վաղը։

Իմ խնդրանք–հորդորդն է ձեզ, այս օրերին հատակապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության և առողջության։

Առողջ եղե՛ք…»,- գրել է Սանոսյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում